Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 22:44 09-02-2026

Դպրոցը 200 մետր է հեռու, բայց ռիսկ չենք անում երեխեքին ոտքով ուղարկել, ուր մնաց՝ կողքի գյուղ. տուֆաշենցի

2026 թ.-ից «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագրով նախատեսվում է փակել 232 հանրակրթական դպրոց՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Շիրակի մարզում փակվող դպրոցներից միայն մեկը` Գյումրու թիվ 43 դպրոցն է, որը գտնվում է քաղաքային բնակավայրում, իսկ մնացած 47-ը գտնվում են սահմանամերձ և լեռնային գյուղերում և տվյալ բնակավայրի միակ դպրոցն է։

Արթիկ խոշորացված համայնքից 2 դպրոց է փակվելու` միջնակարգ և հիմնական։ Տուֆաշենի միջնակարգ դպրոցում 43 աշակերտ է սովորում, իսկ Հայկասարի հիմնական դպրոցում 23 աշակերտ։

Տուֆաշենցիները մտահոգված են ԿԳՄՍ նախարարության որոշումից։ Ասում են` գյուղի դպրոցը փակվեց, գյուղում մարդ չի մնա։ Շատ հարցեր ունեն, բայց գիտեն, որ իրենց խոսքը նշանակություն չունի։

«Տղաս Տուֆաշենի դպրոցում է սովորում, բայց փակելու են դպրոցը, Հայրենյաց գյուղ պիտի տեղափոխեն։ Հա շատ լավ է, որ դպրոց են կառուցում, բայց մեր գյուղի դպրոցն էլ լավ դպրոց է։ Տրանսպորտ են հատկացնելու, բայց մեկը ես, որպես ծնող համաձայն չեմ և իմ տղային չեմ ուղարկելու Հայրենյաց։ Կա՛մ Պեմզաշեն կգնա դպրոց, կա՛մ Արթիկ, բայց ոչ Հայրենյաց»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Տուֆաշենի բնակիչ Ցոլակ Մկրտչյանը։

Տուֆաշենցի տղամարդն ասում է, որ դպրոցը 200 մետր է հեռու, բայց ռիսկ չեն անում երեխեքին ոտքով ուղարկել, իսկ կողքի գյուղի դպրոց միանշանակ է, որ չեն ուղարկի։

«Դպրոցը, որ փակվեց շատերը կգնան գյուղից։ Չես կարող ապրել մի տեղ, այլ տեղ գնալ դպրոց։ Բացի դա կրթության որակի վրա էլ է ազդում այս ամենը, իհարկե ոչ լավ իմաստով։ Ամեն մարդ ուզում է, որ իր երեխան իր աչքի դիմաց լինի։ Դպրոցը կարևոր է, որ չփակվի։ Կառավարությունը եթե իսկապես ուզում է, որ գյուղերը չդատարկվի, թող դպրոց չփակեն, ոչ մի ծնող էդքան հեռու չի թողնի իր երեխուն»,- շարունակում է Ցոլակ Մկրտչյանը։

Տուֆաշենցիների համար սա պարզապես կրթական ռեֆորմ չէ, այլ գոյության հարց։ Երբ դպրոցը փակվում է, գյուղը դադարում է ապագա ունենալուց և որքան էլ ծրագրերն ու թվերը գեղեցիկ փաթեթավորվեն, մեկ պարզ ճշմարտություն մնում է անփոփոխ՝ առանց դպրոցի գյուղը դատապարտված է դատարկման։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի