Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 22:14 09-02-2026

Տերյանի վիթխարի դերն ու նշանակությունն այն է, որ Թումանյանի պես հանճարի կողքին նոր ճանապարհի է հասել

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանը ընդգծեց Վահան Տերյանի գրականության նշանակությունը՝ նշելով, որ նրա գործունեությունը հայ գրականության նորագույն շրջանի առանցքային ձեռքբերումներից մեկն է։

Նա ընդգծեց, որ Տերյանը, ինչպես Աբովյանը, սկսեց գրական նոր փուլ, սակայն նրա դերը ավելի համապարփակ է. Տերյանը Թումանյանի կողքին ստեղծեց նոր ճանապարհ և ձևավորեց գրական լեզու, որն ազդեց հետագա սերունդների, այդ թվում՝ Չարենցի աշխատանքների վրա:

Գասպարյանը ասաց. «Տերյանի վիթխարի դերն ու նշանակությունը այն է, որ Թումանյանի պես հանճարի կողքին նոր ճանապարհի է հասել»:

Նա հիշեցրեց Տերյանի վաղ ստեղծագործությունները՝ նշելով, որ գրական լեզվի զարգացումը շարունակվեց 1908–1912 թվականներին, և շեշտեց, որ բանաստեղծը վերանայեց և կատարելագործեց իր ստեղծագործությունները՝ լսելով քննադատների դիտողությունները՝ հավելելով. «Տերյանը բերեց լեզուն, և նա կրավորական մոտեցում չուներ լեզվի հանդեպ»:

Նա հորդորեց ընթերցողներին ուշադրություն դարձնել հատկապես Տերյանի երկու հոդվածներին՝ «Հոգևոր Հայաստանը» և «Հայ գրականության գալիք օրը», որոնք արտացոլում են նրա հայացքները գրականության և մշակույթի զարգացման մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում