ՀՀ վարչապետն ու ԱՄՆ փոխնախագահը ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն:
Հիշեցնենք, որ Oragir.News-ը՝ որպես Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոց, ցանկացավ ներկա գտնվել ասուլիսին, սակայն մեզ նման հնարավորություն չընձեռնվեց։ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տեղերը խիստ սահմանափակ են, հետևաբար՝ մեր լրագրողը չի կարող մասնակցել։ «Ուղիղ եթեր ենք ապահովելու, կարող եք այդտեղից վերցնել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: