Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 18:50 09-02-2026

Անթույլատրելի է հայ գերիներին ենթարկել կեղծ դատավարությունների և ներկայացնել որպես ահաբեկիչներ. Գեղամ Ստեփանյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կոչ է արել միջազգային հանրությանը և հատկապես ԱՄՆ-ին գործուն քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման ուղղությամբ։

Դիմելով հանրությանը՝ Ստեփանյանը նախ հրապարակավ ընթերցել է Ադրբեջանում ապօրինի պահվող անձանց անունները։

«Մինչ խոսք հղելը ուզում եմ մեկ առ մեկ կարդալ Բաքվում ապօրինաբար պահվող մեր բոլոր պատանդների անունները․ Ալյոշա Խոսրովյան, Լյուդվիգ Մկրտչյան, Մելիքսեթ Փաշայան, Գարիկ Մարտիրոսյան, Դավիթ Ալավերդյան, Լևոն Բալայան, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էրիկ Ղազարյան, Մադաթ Բաբայան, Ռաշիդ Բաբայան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Բաբայան, Դավիթ Իշխանյան, Լևոն Մնացականյան և Ռուբեն Վարդանյան»,– ասել է նա։ Ստեփանյանը շեշտել է, որ նշված անձինք, իր գնահատմամբ, կալանքի տակ են հայտնվել իրենց հիմնարար իրավունքը իրացնելու համար։

«Այս մարդիկ գտնվում են Բաքվի բանտում մի պարզ և անօտարելի իրավունքի իրացման համար՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և ազատության իրավունքի։ Ազատության և ինքնորոշման ձգտող ժողովուրդների ներկայացուցիչները չեն կարող համարվել ահաբեկիչներ։ Դա ասում է միջազգային իրավունքը»,– նշել է նա։

Նրա խոսքով՝ անթույլատրելի է նրանց ենթարկել կեղծ դատավարությունների և ներկայացնել որպես ահաբեկիչներ։ Ստեփանյանը միջազգային դերակատարներին հիշեցրել է, որ առանց հումանիտար խնդիրների լուծման խաղաղություն հնարավոր չէ։ «Մեր խնդրանքը միջազգային հանրությանը և այս պարագայում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որպես Հայաստան–Ադրբեջան բանակցություններում կարևոր դերակատար, այն է, որ չի կարող լինել խաղաղություն, երբ բուժված չեն վերքերը։ Չի կարող լինել խաղաղություն՝ առանց հումանիզմի և հումանիտար հարցերի կարգավորման»,– ասել է նա։

Ելույթի ավարտին Ստեփանյանը կոչ է արել միասնական պահանջ հնչեցնել՝ «Ազատություն հայ պատանդներին»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան