Արտաքին 8 ամիս առաջ - 12:25 08-02-2026

Ճապոնիայում խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրություններ են

Ճապոնիայում տեղի կունենան խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունները։

Վերջին օրերին առաջատար տեղական լրատվամիջոցների անցկացրած բոլոր հարցումների համաձայն՝ իշխանության մեջ գտնվող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը»՝ (ԼԴԿ), վարչապետ Սանաե Տակաիչիի ղեկավարությամբ, ունի բոլոր հնարավորությունները 465 անդամ ունեցող պալատում ստանալու բացարձակ մեծամասնություն։

Ընտրություններին մասնակցում է 1 284 թեկնածու։ Նրանք հավակնում են 289 մանդատի, որոնք կբաշխվեն միամանդատ ընտրատարածքներում քվեարկության արդյունքներով, ինչպես նաև 176 մանդատի, որոնք կբաշխվեն կուսակցական ցուցակներով քվեարկության արդյունքներով։

Վարչական գործերի և հաղորդակցությունների նախարարության տվյալներով՝ ընտրողները կկարողանան իրենց ձայները տալ 44 642 ընտրատեղամասերում, որոնք կգործեն տեղական ժամանակով ժամը 07:00-ից (Մոսկվայի ժամանակով՝ 01:00-ից) մինչև ժամը 20:00-ը (Մոսկվայի ժամանակով՝ 14:00-ը)։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ