Ներքին Միտք 8 ամիս առաջ - 22:21 06-02-2026

Կապիտուլյանտի ռեժիմը թուրքերին «էստի համեցեք» է ասում՝ Հայաստանը դարձնելով թուրք-ադրբեջանական վիլայեթ. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է.

Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն էր» ուղարկում թուրքական նախապայմանները, իսկ կապիտուլյանտները «էստի համեցեք» են ասում։

Թուրքիայի գերիշխանության տակ ապրել ցանկացող կապիտուլյանտների ռեժիմին հիշեցնեմ դեռեւս 1993-ի ամռանը թուրքերի նախկին վարչապետ Էջեւիթի խոսքերը.

«Թուրքիան ի վիճակի է Նախիջեւանի ու Ադրբեջանը միացնող միջանցք բացել ` օդային գործողությունների միջոցով։ Միայն այս ձևով կարելի է հավասարակշռել կորուստները ԼՂ-ում։ Միայն այս ճանապարհով կարելի է համոզել Հայաստանին արդարացի համաձայնության գալ Ադրբեջանի հետ»։

Իսկ այժմ Թուրքիան եւ Ադրբեջանը «ճանապարհների ապաշրջափակման» անվան տակ պատրաստ են գործարկել «պանթուրքիզմի» ճանապարհը, իսկ կապիտուլյանտ ռեժիմը դա ներկայացնում է «խաղաղասիրություն»։

Բաքվում Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարոպթյանը ապօրինի դատավճիռ են կարդում,իսկ սրանք կամ «բարաբան» են խփում, կամ՝ Ալիեւին շնորհակալություն հայտնում։

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ Ալիեւն էր բողոքում միջազգային հանրության դիրքորոշումից։

Նույն Ալիեւն է ասել, որ «Ադրբեջանը 30 տարի պարտված է եղել բոլոր հարթակներում»։

Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ հայ ժողովուրդը հաղթեց Ապրիլյան պատերազմում,իսկ Նիկոլի գլխավորությամբ ոչ միայն պարտվեցինք,այլ նաեւ դառնում ենք «թուրքական աշխարհի» մաս։

Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» Թուրքիային դուրս էր թողնում Արցախյան կարգավորման գործընթացից:

Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն էր» ուղարկում թուրքական նախապայմանները, իսկ կապիտուլյանտի ռեժիմը թուրքերին «էստի համեցեք» է ասում՝ Հայաստանը դարձնելով թուրք-ադրբեջանական վիլայեթ։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում