Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 09:08 06-02-2026

ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը

ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը։ Ամերիկացիները պետք է դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան կամ Թուրքիա լքելու հնարավորությունը։ Այս մասին ասված է Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

«Մշակեք Իրանից դուրս գալու ծրագիր, որը կախված չէ ԱՄՆ կառավարության օգնությունից»,-ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, դեսպանատունը նախազգուշացրել է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է Իրանի տարածքում ինտերնետի աշխատանքի խափանումներ ակնկալեն:

«ԱՄՆ քաղաքացիները Իրանում ձերբակալման մեծ ռիսկի են ենթարկվում, իսկ ամերիկյան անձնագրի կամ ԱՄՆ-ի հետ կապերի ցուցադրումն ինքնին կարող է ձերբակալման պատճառ դառնալ»,-ընդգծել է դիվանագիտական ներկայացուցչությունը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը