Ներքին 8 ամիս առաջ - 16:47 04-02-2026

Հայաստանի բնակչության կեսը չի կարող 2 օրը մեկ մսային կերակուր ուտել․ շատ աղքատներ կան Շիրակի մարզում

Շիրակի մարզի համար տարիներ շարունակ հնչող բարեփոխման խոստումները դեռևս ոչինչ չեն փոխում. 2021 թվականից մինչև 2024 թվականը Շիրակի մարզը շարունակում է մնալ ամենաաղքատը՝ 43% աղքատության ցուցանիշով: Ծայրահեղ աղքատությունը մարզում 2,4% է:

2021-ին Շիրակում աղքատության ցուցանիշը կազմել է 46.9%, 2022-ին՝ 41.6%, 2023-ին էլ՝ 43.1%:

Թեև տվյալների հաշվարկման մեթոդաբանությունը փոխվել է, 2023-ի տվյալները չեն վերանայվել և համադրելի չեն, այնուամենայնիվ բոլոր տարիներին դա եղել է աղքատության ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում:

2-րդ տեղում Տավուշի մարզն է. 2024-ի դրությամբ՝ 39.9% աղքատության ցուցանիշով: Մարզի բնակչության 2%-ը ծայրահեղ աղքատ է:

Աղքատության մակարդակը մյուս մարզերի համեմատ միջինից բարձր է նաև Կոտայքի (24.8%), Արմավիրի (27.0%) Գեղարքունիքի (27.6%) և Վայոց ձորի (30.3%) մարզերում:

Հայաստանում աղքատության միջին մակարդակը, ըստ Վիճակագրական կոմիտեի, 21.7% է, ծայրահեղ աղքատությունը՝ 0.6%։ Առավել աղքատ են բազմանդամ ընտանիքներն ու տարրական ու ցածր կրթություն ունեցողները: Օրինակ՝ 7 և ավել անդամ ունեցող ընտանիքներում աղքատության մակարդակը միջինում 39% է, իսկ տարրական և ցածր կրթություն ունեցողների շրջանում՝ 32.8%։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024-ին Հայաստանում բնակչության 78.7%-ը չի կարող իրեն թույլ տալ առնվազն 1 շաբաթ տևողությամբ արձակուրդը անցկացնել տնից հեռու:

Երկրի 76.8%-ը չի կարող տարեկան մի քանի անգամ կանոնավոր կերպով մասնակցել վճարովի ժամանցային միջոցառումների, օրինակ՝ կինո, թատրոն, համերգ և այլն:

70.2%-ը՝ փոխարինել մաշված կահույքը նորով, 64.6 տոկոսը չի կարող կատարել 45 հազար դրամի անսպասելի ծախս և այն վճարել սեփական ռեսուրսներով՝ առանց պարտք վերցնելու կամ ֆինանսական օգնություն խնդրելու:

Առավել ուշագրավ է այն, որ բնակչության գրեթե կեսը՝ 46.7%-ը չի կարող իրեն թույլ տալ 2 օրը մեկ մսով, հավով կամ ձկով կերակուր ուտել, 49.4%-ը չի կարող ամիսն առնվազն 1 անգամ ընկերների կամ ընտանիքի հետ մասնակցել ճաշկերույթի կամ խնջույքի, իսկ 34%-ը՝ տանը բավարար ջերմություն ապահովել:

Մաշված հագուստը նորով փոխարինել չի կարող բնակչության 26.1%-ը:

Այս սարսափեցնող վիճակագրությունից զատ նշենք, որ այսօր փետրվարի 4-ին ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ նոր մեթոդաբանությամբ՝ աղքատության նվազման միտում է նկատվում։

«2023-ին ծայրահեղ աղքատությունը եղել է 1.1, 2024-ին՝ 0.6, ու վստահ եմ, որ 2025-ին ավելի ցածր է լինելու։

Նույնը աղքատության մասին է՝ ոչ ծայրահեղ՝ 26.5, 24.8, 23.7 և նոր մեթոդաբանությամբ՝ 21.7: Մեր իրականացրած քաղաքականության արդյունքն է սա իհարկե՝ և՛ ներքին, և՛ արտաքին»,- ասել էնախարարը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի