Արտաքին 8 ամիս առաջ - 10:47 04-02-2026

Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կոլումբիայի նախագահին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին՝ երկու ղեկավարների միջև վերջին ամիսների լարված հարաբերություններից հետո։ Հաղորդում է Reuters գործակալությունը։

Հանդիպումը տևել է 2 ժամ և անցկացվել լրատվամիջոցների համար փակ ձևաչափով։ Երկու նախագահներն էլ հանդիպումը դրական են գնահատել։ Բանակցություններից հետո Պետրոն հայտնել է, որ Թրամփին փոխանցել է Կոլումբիայից դուրս բնակվող խոշոր թմրամաքսանենգների ցանկը և խնդրել է օգնել իրեն նրանց բռնելու գործում։ Նա նաև ԱՄՆ նախագահին խնդրել է միջնորդել՝ հարթելու տարաձայնությունները Կոլումբիայի և հարևան Էկվադորի միջև, որի նախագահ Դանիել Նոբոան Թրամփի մտերիմ դաշնակիցն է։

Մամուլի ասուլիսում Պետրոն նաև հայտնել է, որ Կոլումբիան ընդլայնել է ԱՄՆ-ի հետ հետախուզական տվյալների փոխանակումը։ Կողմերը քննարկել են նաև Վենեսուելայի վերականգնման ուղիները և էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները։

Թրամփն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Կոլումբիան համատեղ կպայքարեն Վենեսուելայի տարածքում գործող աշխարհազորային և ահաբեկչական կազմակերպությունների դեմ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ