Արտաքին 8 ամիս առաջ - 22:25 03-02-2026

ԱՄՆ-Իրան լարվածությունը՝ Թուրքիայի կառավարության նիստի օրակարգում

Թուրքիայի նախագահականում կառավարության նիստ է գումարվել: Օրակարգում են ԱՄՆ-Իրանի զարգացումներից մինչև Սիրիայի շուրջ տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, որոնք թուրքական աղբյուրում որակվել են «շատ կարևոր»: Սպասվում է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ ընթացող նիստի շրջանակներում հիմնական քննարկումները կլինեն արտաքին քաղաքականության հարցում առկա զարգացումների շուրջ:

Որպես հիմնական օրակարգային թեմա որակվել է հենց ԱՄՆ-Իրան լարվածությունը, որի ռազմական բախման չվերածվելու, համար, ըստ աղբյուրի, Անկարան երկար ժամանակ է ինչ մաքոքային դիավանագիտություն է վարում: Այս համատեքստում նշվում է նաև, որ Էրդողանը լարվածության նվազեցման համար հեռաախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի նախագահների հետ, ինչպես նաև Վաշինգտոնի կառավարությանն առաջարկել եռակողմ գագագաթնաժողով անցկացնել:

«Մաքոքային դիվանագիտություն» – եզրույթն օգտագործվում է նկարագրելու 3-րդ կողմի գործողությունները, որը միջնորդ է հանդիսանում հակամարտող կողմերի միջև առանց վերջիններիս անմիջական կապի։

Բացի ԱՄՆ-Իրան լարվածությունից, անդրադարձ է կատարվել նաև Սիրիայում և Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին: Քննարկվելու են հարցեր, որոնք վերաբերվում են Դամասկոսի կառավարության և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) միջև կքնված նոր համաձայնագրին, ինչպես նաև «SDG»-ի զինյալների՝ սիրիական բանակի շարքերը համալերու թեմային:

Գազայի մասով մտքեր են փոխանակվել այդ հատվածի ուղղությամբ Իսրայելի շարունակական հարձակումների, ինչպես նաև դրան ուղղված հնարավոր քայլերի վերաբերյալ: Օրակարգից անմասն չի մնալու նաև «Թուրքիան առանց ահաբեկչության» տեսլականի և երկրի տնտեսության շուրջ առկա զարգացումները:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ