Ներքին 4 ամիս առաջ - 12:32 03-02-2026

ՊԵԿ-ը բացահայտել է 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք

Պետական եկամուտների կոմիտեն, հավատարիմ մնալով պետության և հանրային շահի պաշտպանության իր առաքելությանը, շարունակում է հետևողական և անզիջում պայքար մղել ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

«Օրերս Ագարակ սահմանային անցման կետում՝ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած քաղաքացի Ա․Փ-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան: Բեռնատարի կցորդի երկաթե հենարանների վրա դասավորված սյուների միջից հայտնաբերվել է 34 թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Փաթեթների քաշը կազմել է շուրջ 23,4 կգ։

Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել և տեղափոխվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել, այնուհետև դատարանի համապատասխան որոշման հիման վրա վերջինի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական վարույթի քննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, Սյունիքի մարզային վարչության, Վայոց Ձորի մարզային վարչության և պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է շուրջ 23,4 կգ թմրամիջոցի հնարավոր տեղակայման վայրը:

«Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում, Երևան քաղաքից դեպի Մասիս քաղաք տանող ճանապարհահատվածում, թմրամիջոցների մաքսանենգություն և իրացում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ 2 քաղաքացի։ Ձերբակալվածներ Է․Ա-ն և Ս․Ջ․-ն ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում վերջինները ձերբակալվել են: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»