Բրուքլին Բեքհեմը հունվարին Instagram-ի սթորի բաժնում մեղադրեց ծնողներին՝ Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմներին, «իր կնոջ հետ հարաբերություններին շարունակաբար խանգարելու» մեջ։ Արժանանալով մամուլի և սոցիալական ցանցերի ուշադրությանը՝ Բրուքլինը վեր հանեց ընտանեկան լարվածության պատմությունը, որը, ըստ ամենայնի, սկիզբ է առել իր և դերասանուհի Նիկոլա Պելցի՝ 2022 թվականի հարսանիքից ի վեր։
Ընտանեկան տարաձայնությունների սկիզբը
Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմները ամուսնացել են 1999 թվականին և ունեն չորս երեխա՝ Բրուքլին, Ռոմեո, Քրուզ և Հարփեր։ 2022-ի ապրիլին Բրուքլինը և Նիկոլան ամուսնացան Ֆլորիդայում՝ շրջապատված ընտանիքով և ընկերներով, սակայն դրանից անմիջապես հետո լուրեր տարածվեցին ընտանեկան տարաձայնությունների մասին։
Առաջին ենթադրյալ հակասությունը կապված էր հարսանեկան զգեստի ընտրության հետ։ Նախնական պլանով՝ Նիկոլան պետք է կրեր Բրուքլինի մոր՝ Վիկտորիայի դիզայնով կարված զգեստ, սակայն վերջին պահին որոշեց այլ բան։ Եվ Վիկտորիան հետո չի ցանկացել կարել զգեստը հարսի համար, ինչը առաջացրել է տարաձայնություններ, որոնք որպես սկանդալային լուրեր, տարածվել են սոցիալական ցանցերում։
Բացի զգեստի հետ կապված պատմությունից՝ լարվածությունն աճել է նաև հարսանեկան պարի ժամանակ։ Հաղորդվում է, որ Մարկ Էնթոնիի կատարած երգի ժամանակ Վիկտորիան լքել է հանդիսության սենյակը, երբ որդին՝ Բրուքլինը, և կինը՝ Նիկոլան, պետք է հարսանեկան պար պարեին։ Սա Նիկոլային դուր չի եկել։
Լարվածությունը շարունակվում է
2025 թվականի մայիսին Բրուքլինը բացահայտ խոսեց ծնողների հետ ունեցած իր հարաբերությունների մասին՝ նշելով, որ դրանք եղել են մշտապես ճնշումների, հարկադրանքի ներքո։ Նա պնդեց, որ ծնողները նույնիսկ փորձել են «կաշառել» իրեն՝ հրաժարվելու իր անվան իրավունքներից, ինչը կարող էր ազդել նրա, կնոջ և ապագա երեխաների վրա։ Բացի դրանից՝ անդադար ստիպել են երևալ մամուլում և ցանկացել են ամեն գնով բաժանել կնոջից։
Սոցիալական ցանցերում որդու հրապարակումները հանգեցրին այն բանի, որ Բեքհեմները որոշ ժամանակ միմյանց չէին հետևում Instagram-ում, ինչը լրացուցիչ ասեկոսեներ առաջացրեց ընտանեկան տարաձայնությունների մասին։
Պարզաբանումներ և հանրային արձագանք
Դեյվիդ Բեքհեմը հարցազրույցներից մեկում նշել է, որ «երեխաները սխալներ են թույլ տալիս»՝ ընդգծելով, որ սոցիալական մեդիան պետք է դիտարկել որպես ուսուցողական գործիք։
Ներքին աղբյուրները PEOPLE-ին պատմում են, որ Բրուքլինը և Նիկոլան «հոգնել են կեղծ պատմություններից» և ցանկանում են հանգիստ ապրել իրենց կյանքով՝ իրենց ամուսնությունը պաշտպանելով մամուլի և սոցիալական ցանցերի ճնշումներից։
Դե ինչ, տեսնենք, թե ինչ զարգացում կունենա հոլիվուդյան այս սկանդալը, մնացեք մեզ հետ։
Տեսանյութ: