Արտաքին 8 ամիս առաջ - 21:44 01-02-2026

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում THAAD հակահրթիռային համակարգեր է տեղակայում

ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանն Իրանի պատասխան հարվածի ռիսկի ֆոնին Պենտագոնը Մերձավոր Արևելքի իր ռազմական բազաներում տեղակայում է լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր՝ THAAD և Patriot

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում լրացուցիչ հակաօդային պաշտպանության միջոցներ է տեղակայում Իսրայելին, արաբ դաշնակիցներին և ամերիկյան զորքերին պաշտպանելու համար։ Այս մասին կիրակի՝ փետրվարի 1-ին, հաղորդել է The Wall Street Journal-ը, հղում անելով ԱՄՆ Պաշտպանության նախարարության տվյալներին, թռիչքների մոնիթորինգին և արբանյակային պատկերներին։

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ զինված ուժերը կարող են «սահմանափակ ավիահարվածներ» իրականացնել Իրանի դեմ, եթե նախագահն այսօր հրամայի հարձակում։ Այնուամենայնիվ, ենթադրյալ «վճռական հարձակումը», հավանաբար կհանգեցնի Իրանի կողմից համաչափ պատասխանի, ինչը կպահանջի, որ ԱՄՆ-ն օդային պաշտպանության կարողություններ ապահովի՝ Իսրայելին և ամերիկյան զորքերին պաշտպանելու համար, ասել են WSJ-ին տված հարցազրույցում պաշտոնյաները։

Ինչպես պարզել է հրատարակությունը, Պենտագոնը ներկայումս տեղակայում է THAAD հակահրթիռային համակարգեր և Patriot-ի լրացուցիչ հող-օդ դասի հրթիռային գումարտակներ Մերձավոր Արևելքի ամերիկյան ռազմական բազաներում, այդ թվում՝ Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում և Կատարում: Հոդվածում նշվում է, որ THAAD-ի տեղակայումը «հստակ նշան է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հնարավոր հակամարտության», հաշվի առնելով այդ համակարգերի սահմանափակ պաշարները:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ