Արտաքին 8 ամիս առաջ - 14:43 01-02-2026

Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Զելյոնոյե և Սուխեցկոյե բնակավայրերը. ՊՆ

ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Զելյոնոյե և ԴԺՀ-ի Սուխեցկոյե բնակավայրերը, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչությունում պարզաբանել են, որ Զեյոնոյեն ազատագրվել է «Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում:

Բացի այդ, զինվորականները Սումիի մարզի Սումի, Ժիտեյսկոյե, Ուլյանովկա, Տերնի և Բուրին բնակավայրերի շրջաններում պարտության են մատնել Ուկրաինայի զինված ուժերի երեք մեքենայացված բրիգադների և տարածքային պաշտպանության երկու բրիգադների կազմավորումներին:

ՊՆ-ում նշել են, որ Սուխեցկոյեն ազատագրել են «Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում:

Բացի այդ, մարտիկները հարվածներ են հասցրել ուկրաինացի զինվորականների կենդանի ուժին և տեխնիկային Դնեպրոպետրովսկի մարզի Բելիցկոյե, Սերգեևկա, Կրասնոյարսկոյե, Սվյատոգորովկա, Նոր Դոնբաս բնակավայրերի շրջաններում, ինչպես նաև Նովոպավլովկա, Չուգուևո և Նովոպոդգորոդնոյե բնակավայրերում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ