Արտաքին 8 ամիս առաջ - 13:43 01-02-2026

Վենեսուելայում 7 տարվա դադարից հետո վերաբացվում է ԱՄՆ դեսպանատունը

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Լաուրա Դոգուն շաբաթ օրը ժամանել է Կարակաս՝ Վենեսուելայում կրկին բացելու ամերիկյան դիվանագիտական առաքելությունը յոթ տարվա դադարից հետո, հայտնում է NBC News-ը։

Այս քայլը կատարվել է գրեթե մեկ ամիս անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռազմական գործողության արդյունքում առևանգեց հարավամերիկյան երկրի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին։

«Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատանքի», – նշված է Դոգուի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ դեսպանության X սոցիալական ցանցի էջում։

Հրապարակվել են նաև նրա լուսանկարները, որոնք արվել են Մայկետիայի օդանավակայանում վայրէջքից հետո։ Վենեսուելան և ԱՄՆ-ն դիվանագիտական հարաբերությունները խզել էին 2019 թվականի փետրվարին Մադուրոյի որոշմամբ։

Երկու կողմերն էլ փակել էին իրենց դեսպանատները այն բանից հետո, երբ Թրամփը հրապարակայնորեն աջակցեց պատգամավոր Խուան Գուայդոյին, որը նույն տարվա հունվարին հայտարարեց իրեն երկրի ժամանակավոր նախագահ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ