Ներքին 8 ամիս առաջ - 20:43 31-01-2026

Մուշեղ և Վահան Սրբազանների նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

ծՄայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի եւ Եկեղեցականաց եւ երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ նույնպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Հարցաքննությունից հետո բարձրաստիճան հոգեւորականները հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ։

«Բոլոր Սրբազանները մեղադրվում են, որ հունվարի 27–ին կարգալույծ են արել Արման Սարոյանին, այդ կերպով խոչընդոտել են տխրահռչակ դատական ակտի կայանմանը։ Մուշեղ Սրբազանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, քանի որ կարգալույծ անելու իրավասություն չունի»,– ասաց Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի փաստաբան Վրեժ Խաչիկյանը։

Հիշեցնենք՝ այսօր Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներն այսօր հրավիրվել են ՔԿ որպես մեղադրյալ ներգրավվելու համար, ըստ ՔԿ–ի, նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ:

Փետրվարի 16-19–ը Ավստրիայում նախատեսված է անցկացնել Եպիսկոպոսաց ժողովը, ըստ փաստաբանների, իրավապահների նպատակը ժողովը տապալելն է։

Այսօր նախաքննական մարմին է ներկայացել 6 եպիսկոպոս։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի