Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 21:42 30-01-2026

Հայաստանի և Ռուսաստանի փրկարարները համատեղ վարժանք են անցկացրել

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն հունվարի 30-ին այցելել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն և հետևել ցուցադրական վարժանքին։

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Փրկարար ծառայության ներկայացուցիչներ, հյուրեր:

Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել հրշեջ-փրկարարական սարքավորումների և տեխնիկական հագեցվածությանը, արտակարգ իրավիճակում արագ արձագանքման կարողություններին, իսկ ինժեներասակրավորային և վթարա-փրկարարական պատրաստության լսարաններում ծանոթացել են կրթական հնարավորություններին։

Սցենարային վերապատրաստումների ընթացքում ցուցադրվել են տարբեր արտակարգ իրավիճակներ՝ հրդեհ, պայթյուն, քարաթափում, արգելափակված և տուժած քաղաքացիներ։

Փրկարար ջոկատները օպերատիվ արձագանքել են յուրաքանչյուր սցենարի՝ օգնություն ցուցաբերել տուժածներին, մարել հրդեհը, հատուկ տեխնիկայի միջոցով հեռացրել արգելապատնեշները։

Առաջադրանքները կատարվել են ամբողջությամբ, խնդիրները՝ հաջողությամբ լուծվել։

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն ու ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալը բարձր են գնահատել փրկարար ջոկատների պատրաստավածությունն ու մասնագիտական կարողությունները:

Կողմերն ընդգծել են համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը։ Ավարտին Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն պատասխանել են լրատվամիջոցների հարցերին։

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն «Հաղթանակ» զբոսայգում հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ