Ներքին 8 ամիս առաջ - 20:04 30-01-2026

Երևանից Կորեայի ձորի հատվածի ճանապարհն ու «մահամերձ» կամուրջը 1000-ավոր վարորդների համար փորձանք են դարձել

Երբ 2025 թվականին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ոչ թե հիմնանորոգվեց, այլ, կարելի է ասել, 0-ից ստեղծվեց նոր ճանապարհ Կոտայքի մարզի Քանաքեռավանից դեպի Երևան՝ Կորեայի ձոր հատվածը, հանրության գրեթե գերակշիռ մասը մեծ ոգևորությամբ ընդունեց կառավարության կատարած այդ հսկայածավալ աշխատանքը, ինչի շնորհիվ Կոտայքի մարզից դեպի Երևան՝ Քանաքեռ տանող Կորեայի ձորի հատվածը դարձավ անվտանգ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիմա արդեն 1000-ավոր վարորդներ խնդրանքով դիմում են ՀՀ կառավարությանը, որպեսզի այն հսկայածավալ աշխատանքները, որոնք կատարվել են Կոտայքի մարզի հատվածում, կատարվեն նաև Երևանի տարածքով անցնող Կորեայի ձորում, քանի որ «մարդաբոյ» փոսերը, նեղ ու ոչ հարմարավետ ճանապարհները, ԽՍՀՄ տարիներից կառուցված ու արդեն «մահամերձ» վիճակում գտնվող կամուրջը, երկաթե պաշտպանիչ արգելապատնեշների և արտաքին լուսավորության բացակայությունը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան