Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:30 30-01-2026

Նիկոլը մի կողմից իր աշխատավարձն ա բարձրացնում, մյուս կողմից՝ գները ու համարում ճիշտ. հարցում

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում գնաճի անոմալիա չկա։

«Հայաստանում գնաճի ցուցանիշը վիճակագրական կոմիտեն հրապարակում է, այդ գնաճի ցուցանիշներով ոչ մի անոմալիա չկա, մյուս կողմից ակնհայտորեն Հայաստանի աշխատող բնակչության եկամուտներն աճում են և էլի եմ ասում, եթե դրա հետ կապված հարց կա, էկեք միայն նայենք Հայաստանի քաղաքացիների դեպի Եվրամիության երկրներ կամ տուրիստական նպատակներով և հակառակ ուղղությամբ»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Վերջին տարիների գնաճը համարո՞ւմ եք, որ նորմայի սահմաններում է»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ գնաճը նորմայի սահմաններում չէ, որոշներն էլ ասացին, որ նման գնաճ չեն տեսել։ «Որ ասենք հա, դուք կհավատաք»,- պատասխանեց անցորդներից մեկը։

Մեկ այլ հարցված էլ ասաց, որ Հայաստանումը վիճակը շատ վատ է։ «Եթե 2 տարվա մեջ գույքահարկը 200%-ով ավելացել ա, դա մի ահավոր բան ա, դա անընդունելի է։ Ես թոշակառու եմ, իհարկե ազդել է գնաճը ինձ վրա։ Շատ ծանր վիճակում ա Հայաստանը»,- նշեց նա։

Քաղաքացիների մեկի կարծիքով էլ՝ չկա մարդ, ով կհամարի, որ գնաճը նորմայի սահմաններում է։

«Ինչի մարդ կա, որ համարում ա նորմայի սահմաններում։ Դե Նիկոլ Փաշինյանն իր աշխատավարձը բարձրացնում ա մի կողմից, գնաճն էլ մյուս կողմից ու համարում ա, որ երկուսն էլ ճիշտ բարձրանում են»,- ասաց նա։

«Իհարկե ոչ։ Սենց գնաճ չէի տեսել, շաբաթը մեկ գին են բարձրացնում, տենց ոնց կարա նորմալ լինի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին