«HerMine Dialog» հաղորդման հերթական թողարկման հյուրերն էին երգչուհի Սոնա Շահգելդյանն ու որդին՝ Արթուրը։ Հարցազրույցի ընթացքում երգչուհին առաջին անգամ անկեղծացել է անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին։
Սոնան խոստովանել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ ունի սիրելի կողակից, սակայն թեման միշտ փակ է պահել հանրությունից։ Ըստ երգչուհու՝ իր ընտրյալը հանրային մարդ չէ և չի սիրում սոցցանցային ակտիվություն։
«Իմ կողակիցն իր գործով, իր սիրով ու հարգանքով ապացուցում է ամեն բան։ Աստծո կամքով է այդպես ստացվել, ես ոչինչ չէի պլանավորել։ Սերը իսկապես հիասքանչ բան է»,- նշել է նա։
Երգչուհին շեշտել է, որ որդին՝ Արթուրը, ոչ միայն տեղյակ է մոր ընտրյալի մասին, այլև ջերմ հարաբերություններ ունի նրա հետ։ Ըստ Սոնայի՝ երեխան որևէ պակաս չի զգում, քանի որ նրանք արդեն մի քանի տարի է՝ ապրում են միասին։
Երգչուհու խոսքով՝ իրենք և՛ շատ նման են, և՛ տարբեր, ինչն էլ օգնում է մեկը մյուսին լրացնել։. Սոնան անկեղծացել է, որ երկուսն էլ խանդոտ են, սակայն սիրելին ավելի զուսպ է այդ հարցում։ Երգչուհին իր կողակցին բնութագրում է որպես «իսկական տղամարդ», ով ընդունում և սիրում է իր տեսակը։