Սահմանամերձ Արդենիս գյուղը Ամասիայից 17կմ է հեռու, Գյումրիից 46կմ։
Խնդիրները այս գյուղում շատ են, կլիման ցուրտ է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները:
Գյուղը ձմռան ամիսներին հայտնվում է շրջափակման մեջ։ Գյուղը տարեցտարի դատարկվել է, ներկա պահին 23 ընտանիք է ապրում։ Արդենիսում վերաբնակեցվածներն են շատ, հիմնականում՝ Ջավախքից։
Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է ձնառատ ու ցուրտ Արդենիս գյուղը։