Ուղիղ եթեր
Ավելին 4 ամիս առաջ - 15:15 30-01-2026

Ինչպես նվազեցնել օդի աղտոտվածության ռիսկերը․ աղտոտված օդից տարեկան 7 ﬕլիոն մարդ է մահանում

Երևանցիների գնահատմամբ՝ օդի աղտոտվածությունը Երևանի ամենակարևոր խնդիրն է։ Իսկ ինչպիսի՞ իրավիճակ է աշխարհում։

Օդի որակը փոփոխվում է օրեցօր՝ կախված վայրից։ Սակայն, ըստ վիճակագրության, աշխարհի բնակչության մոտ 99% շնչում է օդ, որը չի համապատասխանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած չափանիշներին։

ՄԱԿ-ի առողջապահական գրասենյակի հաշվարկներով՝ օդի աղտոտվածության տարբեր դրսևորուﬓերի պատճառով աﬔն տարի մոտ 7 ﬕլիոն մարդ է մահանում։ Սակայն մասնագետները նշում են, որ նույնիսկ օդի աղտոտվածության ծայրահեղ չափանիշներ ունեցող քաղաքներում հնարավոր է ձեռնարկել որոշ քայլեր՝ ﬔր առողջությունը պահպանելու համար։

Առաջին և աﬔնակարևոր քայլը հասկանալն է, որ օդը աղտոտված է ոչ ﬕայն այն ժամանակ, երբ տեսանելի ծուխ կամ մառախուղ կա, այլ նաև այն ժամանակ, երբ երկինքը պարզ կապույտ է։

Օդի աղտոտիչները և դրանց աղբյուրները

Օդի աղտոտիչները հաճախ առաջանում են ինչ-որ բանի այրվելու հետևանքով։ Դրանք կարող են լինել վառելիքների այրումը, ինչպես նաև գյուղատնտեսական կամ անտառահատման նպատակով իրականացվող այրման աշխատանքները։ Օդը կարող է աղտոտվել նաև անտառային հրդեհների պատճառով։
Թերևս աﬔնավտանգավոր նյութերը, որ կարող ենք շնչել, մանր փոշու մասնիկներն են։ Դրանց աﬔնափոքր տեսակն անվանվում է PM 2.5, տրամագծի՝ 2.5 ﬕկրոնից պակաս լինելու պատճառով։ Այս մասնիկները կարող են խորը ներթափանցել մարդու թոքեր և հիﬓականում առաջանում են վառելիքի այրման հետևանքով։

Ավելի խոշոր մասնիկները, որոնք հայտնի են որպես PM10, հաճախ առաջանում են գյուղատնտեսության, ճանապարհների շինարարության, հանքարդյունաբերության աշխատանքներից և ﬔզ են հասնում քամուց բարձրացած փոշու հետ։

Առողջական ազդեցությունները

ԱՄՆ-ում գործող Առողջության ազդեցությունների ինստիտուտի (Health Effects Institute) տվյալներով՝ օդի աղտոտվածությունը աշխարհում վաղաժամ մահվան երկրորդ աﬔնաﬔծ ռիսկի գործոնն է, զիջելով ﬕայն բարձր զարկերակային ճնշմանը։

Կարճաժամկետ ազդեցությունը կարող է առաջացնել ասթմայի նշաններ, ինչպես նաև բարձրացնել սրտի կաթվածի վտանգը, հատկապես տարեցների և արդեն առողջական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ։ Երկարաժամկետ ազդեցությունը կարող է առաջացնել լուրջ սրտային և թոքային հիվանդություններ, որոնք որոշ դեպքերում կարող են ավարտվել մահվամբ։

ՄԱԿ-ի մանկական հիﬓադրաﬕ (UNICEF) վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ավելի քան 500 ﬕլիոն երեխաներ շնչում են աղտոտված օդ, որը խանգարում է երեխաների բնականոն աճին, ﬖասում է թոքերը և ազդում է մտածողական կարողությունների վրա։

Ինչպե՞ս հասկանալ՝ օդը անվտանգ է, թե ոչ

Այսօր աշխարհի 117 երկրների ավելի քան 6,000 քաղաքներում չափվում և վերահսկվում է օդի որակը։ Բացի այդ, բազմաթիվ բջջային հավելվածներ նույնպես ներկայացնում են օդի որակի ճշգրիտ տվյալներ։

Մարդկանց համար այդ տվյալները ավելի հասկանալի դարձնելու նպատակով սահմանված է օդի որակի ինդեքս (AQI)։ Այս ինդեքսում որքան բարձր է թիվը, այդքան վատ է օդի որակը։

Պետք է հաշվի առնել, որ տարբեր երկրներ ունեն տարբեր չափանիշներ։ Օրինակ՝ Հնդկաստանում PM2.5-ի օրական թույլատրելի սահմանը ավելի քան 1.5 անգամ բարձր է, քան Թաիլանդում, և 4 անգամ ավելի բարձր է ԱՀԿ-ի սահմանած նորﬔրից։

Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել

Մասնագետների կարծիքով՝ անհատների հիﬓական նպատակն է նվազեցնել շփումը աղտոտված օդի հետ, օրինակ՝ ﬓալ տանը կամ կրել պաշտպանիչ դիմակ։ Որը, սակայն, ոչ ﬕշտ է, որ հնարավոր է։
Բացի այդ դրսի օդից բացի, կարևոր է նաև ուշադրություն դարձնել տան օդին, որը կարող է աղտոտվել ﬔր աﬔնօրյա գործողություններից՝ օրինակ ճաշ պատրաստելուց կամ խունկ վառելուց։

Օդը մաքրող սարքերի մասին

Օդը մաքրող սարքերը կարող են օգնել նվազեցնել ներսի օդի աղտոտվածությունը։ Սարքերը աշխատում են հետևյալ սկզբունքով․ սենյակի օդը կլանվում է, անցնում է ֆիլտրի ﬕջով, որտեղ աղտոտիչները ﬓում են, և ապա մաքրված օդը կրկին վերադարձվում է սենյակ։ Դրանք աﬔնաարդյունավետ լուծուﬓ են, հատկապես փոքր տարածքների համար։