Արտաքին 8 ամիս առաջ - 22:18 29-01-2026

Իսրայելը Գազային է հանձնել 15 պաղեստինցիների մարմիններ

Իսրայելը գերիների փոխանակման գործարքի շրջանակում 15 պաղեստինցիների դիակներ է հանձնել Գազայի հատվածի ներկայացուցիչներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է պաղեստինյան այդ տարածքի առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ զոհվածների աճյունները «Նասեր» բժշկական համալիր են տեղափոխվել Կարմիր խաչի կազմակերպության միջնորդությամբ։

Նախարարության տվյալներով՝ գործարքի շրջանակում Գազա են վերադարձվել 360 զոհված պաղեստինցիների աճյուններ։ Ներկայում ընթանում է մահացածների ինքնությունը պարզելու և դիակները նրանց հարազատներին հանձնելու գործընթացը։

Հունվարի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնապես հայտարարել էր, որ Գազայում այլևս չկան իսրայելցի պատանդներ։ Հայտարարությունը կատարվել էր վերջին զոհված պատանդի՝ Ռան Գվիլիի ինքնությունը պարզելուց հետո։ Պաղեստինցի զինյալները նրան սպանել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։ Այդ օրն առևանգված ավելի քան 250 պատանդներից ողջ են մնացել 168-ը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ