Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 18:11 29-01-2026

Քոչարյանը պատասխան է տալու. ես կդիմեմ դատարան, և նա հրապարակավ ներողություն կխնդրի ինձնից. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին և դրա ընթացքում հնչեցրած մտքերին. Սիմոնյանը նշել է, որ ՀՀ երկրորդ նախագահը թույլ է տվել իր հասցեին վիրավորանքներ հնչեցնել, ուստի ինքը պատրաստվում է հայցով դիմել դատարան:

«Ռոբերտ Քոչարյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի ինձնից, նաև հայ ժողովրդից այն ամենի համար, որ ինքը և իր շրջապատը արել են հայ ժողովրդի գլխին՝ կառավարման 10 տարվա ընթացքում»,- ասել է նա։

«Այն գումարը, որ ինքը կփոխհատուցի, այդ գումարից ես գումար կհատկացնեմ և ծաղիկներ կխոնարհեմ Մարտի 1-ի հուշարձանի մոտ և Հոկտեմբերի 27-ի հուշարձանի մոտ»,- հավելել է նա:

Տեսանյութը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա