Արտաքին 8 ամիս առաջ - 17:35 28-01-2026

Հսկայական արմադան մոտենում է Իրանին. գործարք կնքեք. Թրամփ

Հսկայական նավատորմ է ուղղվում դեպի Իրան։ Այն արագ է շարժվում՝ հսկայական ուժով, ոգևորությամբ և նպատակասլացությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին գրել է TruthSocial սոցցանցում։

Նա ասել է, որ դա ավելի մեծ նավատորմ է՝ հսկայական ավիակիր «Աբրահամ Լինքոլն»-ի գլխավորությամբ, ավելի մեծ, քան Վենեսուելա ուղարկվածը։

«Ինչպես Վենեսուելայի դեպքում, Իրանը պատրաստ է, ցանկանում է եւ կարող է արագ իրականացնել իր առաքելությունը՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելով արագություն և բռնություն։ Մենք հույս ունենք, որ Իրանն արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կբանակցի արդար, ՈՉ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ համաձայնագրի շուրջ, որը կաշխատի բոլոր կողմերի համար։ Ժամանակը սպառվում է, և սա իսկապես կարևոր է։ Ինչպես ես արդեն մեկ անգամ ասել եմ Իրանին. ԿՆՔԵՔ ԳՈՐԾԱՐՔ։ Նրանք դա չարեցին, եւ սկսվեց «Կեսգիշերային մուրճ» գործողությունը, որը հանգեցրեց Իրանի համար զգալի ավերածությունների։ Հաջորդ հարձակումը շատ ավելի վատ կլինի։ Թույլ մի տվեք, որ դա կրկին պատահի»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան