Արտաքին 8 ամիս առաջ - 15:01 28-01-2026

Սիրիայում ռուսական ռազմակայանի հարցը կքննարկվի այսօր՝ Պուտինի և Շարաայի բանակցություններում. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, որն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Սիրիայի նախագահ ալ-Շարաան աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այսօր բանակցություններ կանցկացվեն նրա հետ: Կլինեն ռուս-սիրիական բանակցություններ աշխատանքային նախաճաշի ձևաչափով, ինչպես նաև առանձին զրույց նախագահի և պարոն ալ-Շարաայի միջև», - ասել է Պեսկովը:

Պեսկովը նշել է, որ ռուսական զորքերի դուրսբերումը Սիրիայի օդանավակայանից Պաշտպանության նախարարության իրավասությունն է։

«Սիրիայում ռուսական ռազմական ներկայության թեման կբարձրացվի Պուտինի և Սիրիայի առաջնորդ ալ-Շարաայի այսօրվա բանակցությունների ժամանակ», - ասել է Կրեմլի խոսնակը։

Նա հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկությունները, որ Սիրիայի նոր իշխանությունները, իբր, բանակցություններ են վարում Մոսկվայի հետ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի Ռուսաստանից արտահանձնման շուրջ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան

Ձեզ գուցե հետաքրքրի