Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 20:17 27-01-2026

Վրաստանից Հայաստանի սահման տանող ճանապարհը ժամանակավորապես փակ է բեռնատարների համար

Վրաստանից Հայաստանի սահման տանող ճանապարհը ժամանակավորապես փակ է բեռնատարների համար։

Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։

Սահմանափակումները վերաբերում են Կոդա-Պարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի 94-146 կմ հատվածին (Այազմա- Նինոծմինդա)։

Կցորդիչով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցներին արգելվում է ճանապարհն անցնել երեկոյան ժամը 20:00-ից մինչև առավոտյան 10:00-ն։

Սահմանափակման պատճառը մերկասառույցն է։ Բեռնատարներին թույլատրվում է երթևեկել այլ ժամերին։

Մյուս բոլոր տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը բաց է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները