Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 19:54 27-01-2026

Դիվանագիտական լեզվով պարզ ակնկալիք է, որ վերջ տրվի Հայ Եկեղեցու նկատմամբ արշավին. Գևորգ Դանիելյանը՝ ԵԽԽՎ բանաձևի մասին

ԵԽԽՎ 2026 թ. հունվարի 26-ի թիվ 2633(2026) բանաձևը սոցցանցերով անհարկի նենգափոխված է լուսաբանվում, նշել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

Ըստ նրա`միջազգային իրավական փաստաթղթերի խիստ քաղաքականացվածության մասին անգամ ավելորդ է խոսել, սակայն նույնիսկ այս համատեքստում հիշյալ բանաձևը միանշանակ ամրագրում է բոլորովին այլ դրույթներ.

«- Նախ, Վեհաժողովը ոչ թե դատապարտում է մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը յուրացնելու փաստը, այլ սոսկ դրանց վերաբերյալ հաղորդումները, իսկ թե ովքեր են հաղորդումների հեղինակները, հանրահայտ է, դրանց միացել է անգամ խորհրդարանը. «Վեհաժողովը ցավում է Հայաստանում բոլոր կողմերի կողմից քաղաքական հակառակորդների չափից դուրս բևեռացման և խարանման համար: Այն խորապես մտահոգված է վարչապետի և Հայ եկեղեցու առաջնորդի միջև առկա լարվածությամբ, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը յուրացնելու դավադրության մասին հաղորդումներով».

֊ «Վեհաժողովը ցավում է Հայաստանում բոլոր կողմերի կողմից քաղաքական հակառակորդների չափից դուրս բևեռացման և խարանման համար: Այն խորապես մտահոգված է վարչապետի և Հայ եկեղեցու առաջնորդի միջև առկա լարվածությամբ»։ Սա դիվանագիտական լեզվով պարզ ակնկալիք է, որ վերջ տրվի Հայ Եկեղեցու նկատմամբ արշավին, որի մասին պարզապես լռում են քարոզիչները.

– Վեհաժողովը փաստում է, որ նախընտրական գործընթացներում առկա են լրջագույն շեղումների առնչությամբ ոչ թե հաղորդումներ, այլ փաստեր.

«Վեհաժողովը վերահաստատում է հանրային ռեսուրսների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման կանոնակարգերի կիրառման անհրաժեշտությունը։ 2026 թվականի հունիսին կայանալիք համընդհանուր ընտրություններից առաջ Վեհաժողովը կոչ է անում բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները՝ ապահովելու համար, որ նախընտրական քարոզարշավը լինի հիմնախնդիրների և քաղաքականության վրա հիմնված և զերծ ընտրության մասնակիցների միջև անձնական հարձակումներից:

Այս համատեքստում Վեհաժողովը հղում է անում Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի (ECRI) առաջարկությանը, որ «ընտրված մարմինները և քաղաքական կուսակցությունները պետք է ընդունեն վարքագծի համապատասխան կանոններ, որոնք արգելում են ատելության խոսքի օգտագործումը, կոչ են անում իրենց անդամներին և հետևորդներին ձեռնպահ մնալ այն ներգրավվելուց, հաստատելուց կամ տարածելուց և նախատեսել պատժամիջոցներ»:

֊ Վերջապես, Վեհաժողովը Ադրբեջանի համար պարտադիր է համարել «հայ կալանավորների» հանձնումը …»։

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր. «Քիչ առաջ Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում «Եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ», իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան