Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 17:39 27-01-2026

Իրանին ԱՄՆ-ի հարվածը ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար․ քաղաքագետի կարծիքը

Աշխարհաքաղաքական զարգացումներն Իրանում կարող են ուղիղ ազդեցություն ունենալ Հայաստանի անվտանգային իրավիճակի վրա, նշում է քաղաքագետ Արա Պողոսյանը։ Oragir.News-ի հետ զրույցում նա անդրադարձավ ԱՄՆ-Իրան հարաբերություններում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին և երկու հնարավոր սցենարներին՝ ուժային և դիվանագիտական։

Կամ Իրանը դիվանագիտական զիջումների է գնալու ԱՄՆ-ի ճնշման տակ, կամ ուժային գործողություններ կլինեն։

«Ես ավելի հավանական եմ համարում ուժային սցենարը, քանի որ իրանական իշխանությունները հակված չեն զիջումների գնալ ԱՄՆ-ին։ Վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ այս երկու վարկածներն էլ հնարավոր են, բայց ուժային գործողությունն ունի ավելի կոնկրետ և շուտ իրականացման հնարավորություն»,– ասաց նա։

Անդրադառնալով ԱՄՆ-ի՝ Իրանի ներքաղաքական իրավիճակի լարվածության ներգրավման թեմային, քաղաքագետը լավագայն օրինակ համարեց Իլոն Մասկի կողմից Իրանի տարածքում անվճար ինտերնետ կապի տրամադրումը։ Պողոսյանը նշում է նաև, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կիրառում են զենքի, տեխնոլոգիական և այլ գործիքակազմ Իրանի ներսում ցույցերի և ընդդիմադիր գործողությունների ազդանշանների համար։

«Այս հանգամանքները թույլ են տալիս պնդելու, որ Արևմուտքն ուղիղ ներգրավվածություն է ունեցել։ Սոցիալական և տնտեսական բողոքները վերածվել են քաղաքական պահանջների ընդդիմության ղեկավարների միջոցով, որոնք ստանում են անուղղակի կամ ուղիղ աջակցություն արևմտյան երկրներից»,– նշեց Պողոսյանը։

Հայաստանի համար իրավիճակը, ըստ քաղաքագետի, լինելու է անկանխատեսելի․

«Եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանին, մեր անվտանգային համակարգը պատրաստ չէ նման զարգացումների համար։ Հնարավոր են լոգիստիկ, տնտեսական, էներգետիկ և ներգաղթային խնդիրներ։ Թուրքիան արդեն միջոցառումներ է նախաձեռնել սահմանին բուֆերային գոտի ստեղծելու համար, որ հնարավոր փախստականների հոսքը կառավարելի պահի»,– եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա