Արտաքին 7 ամիս առաջ - 15:57 25-01-2026

Եվրոպան իր համար ծուղակ է ստեղծել՝ հրաժարվելով էներգետիկ ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցությունից. Պեսկով

Եվրոպան իր համար ծուղակ է ստեղծել՝ հրաժարվելով էներգետիկ ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցությունից, իսկ մինչև Կալլասի հեռանալը ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնը ոչինչ չեն քննարկի ԵՄ-ի հետ. այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը:

Պեսկովի այլ հայտարարությունները լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում.

Եվրոպայի «կախվածությունը» Ռուսաստանից էներգետիկ ոլորտում անցողիկ էր, դա վաճառողի և գնորդի փոխադարձ կախվածությունն էր։ Ազատվելով դրանից՝ Եվրոպան այժմ սկսել է հաստատապես կախված լինել ԱՄՆ-ից։

Եվրոպայում ակնհայտ է քաղաքական գործիչների սպառվածությունը իշխանության մեջ, նրանք ոչ կոմպետենտ են։ Նրանք անգրագետ ֆունկցիոներներ են, «ոչ կոմպետենտ, չեն կարողանում նայել ապագային և չեն կարողանում հասկանալ այսօրվա կոորդինատային համակարգը»։

Պուտինի հանդիպումը Ուիտկոֆի հետ կարևոր էր ԱՄԷ-ում բանակցային խմբերին հրահանգներ տալու համար: Ամերիկացիները որպես միջնորդ շտապեցնում են, քանի որ իրենք էլ են շտապում։

Ռուս զինվորականները ուշադիր կվերլուծեն Գրենլանդիայում «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հնարավոր հայտնվելու ծրագրերը։

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
18:39 Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը
21:37 Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»