Մամուլ 5 ամիս առաջ - 08:49 24-01-2026

Արուսյակ Ջուլհակյանը թաքցնում է փաստերը, իսկ ընկերուհին՝ ԿԿՀ նախագահը, չի նկատում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի կայքում պարբերաբար հրապարակվող «Նիստից դուրս» շարքի հյուր, ԱԺ ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հարցին թե՝ ով է ձեր ամենամեծ քննադատը, նշել է՝ ամուսինը։

Հետաքրքիր է, իսկ այդ ինչպես է Ջուլհակյանի տարեկան եկամուտների հայտարարագրից անհետացել ամուսնու մասին տողը։

Բանն այն է, որ ըստ Հանրային ծառայության մասին օրենքի Հոդված 34–ի 9-րդ մասի՝ Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներն (ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք) են նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձը։

10-րդ կետով՝ Սույն օրենքի իմաստով՝ համատեղ բնակվող է համարվում պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում 183 և ավելի օր հայտարարատուի հետ բնակվող անձը։

Այսինքն հայտարարատու պաշտոնատար անձը պարտավոր է հայտարարագրում նշել ամուսնուն կամ կնոջը, ինչպես նաև համատեղ բնակվող անձի տվյալները։

Սակայն Ջուլհակյանի հետ համատեղ բնակվողների ցանկում ամուսին՝ Ավետ Պողոսյանն ամենևին էլ չկա։

Պատգամավորի հետ համատեղ բնակվում են Մարիետտա Պողոսյանը և Թովմաս Ջուլհակյանը։

Իսկ ԲՏԱ նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանը, ով այժմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է, իր հայտարարագրում և Ջուլհակյանի մասում «չի հիշատակել»։

Ջուլհակյանն անգամ դստերը հայտարարագրում չի նշել որպես անչափահաս զավակ, այնինչ Ավետ Պողոսյանը նշել է։

Ստացվում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային հանձնաժողովի ղեկավարը, ով նաև ԿԿՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանի ամենամտերիմ ընկերուհին է, սխալներով կամ փաստերը թաքցնելով է հայտարարագիրը լրացրել։

Ջուլհակյանի ամուսինը ևս սխալ է լրացրել, և դրա համար անգամ բանավոր նկատողություն չեն ստացել արտոնյալ ամուսինները»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը