Ուղիղ եթեր
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 20:41 23-01-2026

ՀՀ նախագահը ոչ միայն լռեց արցախցիների ինքնորոշման իրավունքի կամ էթնիկ զտման մասին, այլև շնորհակալություն հայտնեց Ալիևին

Դավոսի պանելային քննարկման ընթացքում, երբ Ադրբեջանի նախագահը միջազգային հարթակում արդարացնում էր Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիան ու դրա հետևանքները՝ բաց տեքստով ընդգծելով, որ ցանկության դեպքում կարող էր պատերազմն ավելի երկար շարունակել, Հայաստանի նախագահ աշխատող Վահագն Խաչատուրյանը չհամարձակվեց ոչ միայն հակադարձել, այլ նույնիսկ բարձրաձայնել մարդասիրական աղետի, արցախցիների ինքնորոշման իրավունքի կամ էթնիկ զտման աղաղակող փաստերի մասին։

Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Ավելին, այդ լռությունն ուղեկցվեց Ալիևին հղված «շնորհակալությամբ», որը քաղաքական և բարոյական առումով անընդունելի է։

Այդպիսի պահվածքը միջազգային հանրությանը հստակ ուղերձ է փոխանցում՝ Հայաստանի իշխանությունները պատրաստ են լռել սեփական ժողովրդի ցավի, կորուստների և իրավունքների հաշվին։ Տնտեսական խոսույթի տակ թաքնվելը չի կարող քողարկել պատասխանատվությունից խուսափելը և պետական դիրքորոշման բացակայությունը։

Դա պարզապես անհաջող ելույթ չէր։ Սա վկայում է Հայաստանում նախագահական ինստիտուտի խոր ճգնաժամի մասին։

Իշխանափոխությունից հետո Հայաստանը պետք է ունենա նոր, քաղաքականապես ուժեղ և սկզբունքային նախագահ, ով կհստակեցնի սեփական դիրքորոշումը ոչ միայն միջազգային հարթակներում, այլև ներքին քաղաքական դաշտում, կպաշտպանի Հայաստանի ազգային շահերը և ժողովրդին՝ անկախ արտաքին ճնշումներից և ներքին հակազդեցություններից։

Հայաստանի նոր նախագահը պետք է լինի իր ժողովրդի իրավունքների պաշտպանության և ազգային արժանապատվության գլխավոր ջատագովն ու պաշտպանը»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի