Ներքին 8 ամիս առաջ - 19:13 22-01-2026

Ախթալայի հանքափորները վաղը հանդիպելու են տնօրինության հետ․ միջնորդը Արհմիությունն է

Ինչպես արդեն հայտնել ենք, Ախթալայի հանքափորները մի քանի օր է գործադուլ են իրականացնում։

Oragir.News-ի տեղեկություններով՝ գործադուլ հայտարարած հանքափորների թիվը 52 է։

Նրանք դժգոհում են, որ արտադրական ծավալի մեծացման դեպքում լրացուցիչ գումար չեն ստանում․ ստացվում է՝ ավել են աշխատում, բայց վարձատրությունը չի բարձրանում։ Դժգոհություններից մեկն էլ աշխատանքային պայմանների հետ է կապված, քանի որ իրենց կատարած աշխատանքն անվտանգ չէ և վնասում է առողջությանը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Էդուարդ Փահլևանյանը, նշելով, որ հանքափորները դիմել են իրեն, որպեսզի վաղը տեղում ծանոթանա իրավիճակին և գործադուլավորների ու շահերը ներկայացնի հանքի տնօրինության հետ հանդիպմանը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում