Ուղիղ եթեր
Օրակարգ 4 ամիս առաջ - 20:00 22-01-2026

Օրակարգ․ Ալեն Սիմոնյանին 20 լիտր սալյարկայի դիմաց կարող ենք արտահանել Ադրբեջան․ Էդգար Ղազարյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Էդգար Ղազարյանի հետ զրուցել ենք պաշտոնյաների ստացած ճոխ պարգևավճարների, դրանց հիմնավորումների, նախկինում ծրարով գումար բաժանելու երևույթի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «Խաղաղության խորհրդին» Հայաստանի մասնակցության և դրա դիմաց 1 մլրդ դոլար վճարելու նպատակահարմարության, առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ կատարվող վերադասավորումների, ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու անհնարինության, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին աղմկահարույց հայտարարության, «Տիրադավների խորհրդի» գործունեության, Աննա Հակոբյանի՝ չինարեն տեսանյութի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Էդգար Ղազարյանն առաջարկում է Ալեն Սիմոնյանին 20 լիտր սարյարկայի դիմաց արտահանել Ադրբեջան։ «Եթե Հայաստանում կգտնվի մի մարդ, ով կգնա, Հաքան Ֆիդանի կոչով կամ իր շահերին համապատասխան Նիկոլ Փաշինյանին կընտրի՝ իմ կարծիքով՝ նա պիտի թուրք լինի։ Այսինքն՝ թուրք լինի, որն իրենց պետության, իրենց պետության ղեկավարների խնդրանքը, ցանկությունը, շահերը կատարի։ Հայերը չեն անի։ Ասենք հիմա բոլոր հայերը, ովքեր դա լսել են, միայն դա բավարար է, որ Նիկոլ Փաշինյանին ու իր խմբակին չընտրեն։

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Հաքան Ֆիդանին՝ այդ հայտարարության համար, ընդ որում այդ ընկճված տրամադրության պայմաններում, որովհետև ինչքան ժամանակ է՝ սպասում է, որ իրեն հրավիրեն Բաքու, որ գնա, չեն հրավիրում։ Ասում է՝ ցանկացած առիռ լինի, ես կգնամ Բաքու։ Ես նույնիսկ առաջարկ ունեմ էլի, ասում եմ, որ հիմա Ադրբեջանից որ բենզին են ներմուծել, մտածում են՝ Հայաստանից ի՞նչ կարելի է արտահանել․ ասենք մի 20 լիտր սալյարկայի դիմաց կարելի է իրեն արտահանել Բաքու, եթե իհարկե առնեն, որովհետև մինչև հիմա համենայնդեպս դեմ են եղել բոլոր հնարավոր տարբերակներին»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցի է։ «Դոնալդ Թրամփն ասել է, որ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցի է։ Ալիևին դիմել էր, ասել էր՝ հայրենակիցդ ո՞ւր է, նա էլ ասաց՝ ընդեղ է, ինքն էլ (Փաշինյանը) ասաց՝ «ստեղ եմ»։ Այսինքն՝ Թրամփի ասածը ճիշտ է․և՛ Ալիևն ընդունեց, որ նա ադրբեջանցի է, և՛ ինքը։ Ընդ որում, Թրամփը մի պետության ղեկավար է, որն ունի աշխարհում ամենազարգացած հետախուզական ծառայությունը»,- նշեց Ղազարյանը՝ համոզմունք հայտնելով, Թրամփը պատահական բաներ չի խոսում։

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմությանը՝ մեր զրուցակիցը նշեց․ «Մեր խորհրդարանական ընդդիմությունը դժբախտություն է»։

Մանրամասները՝ հարցազրույցում․
Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի