Մանուել Պետրոսյանը դարձել է Հայաստանի շախմատի տղամարդկանց չեմպիոն
Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտնել է, որ 2026 թվականի Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում լավագույնը կրկին դարձել է գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը։
Նա 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և երկրորդ անգամ իր կարիերայում նվաճել Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։
Պետրոսյանը ՀՀ չեմպիոն էր դարձել նաև 2022 թվականին։