Ներքին 8 ամիս առաջ - 19:39 21-01-2026

3 տարին մեկ նույն գործարանը բացելու արվեստը. մի մանիպուլյացիայի հետքերով

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հայաստանում կառուցվում է տարածաշրջանի ամենամեծ շոկոլադի գործարանը։



Բայց մի քանի ժամ անց պարզ դարձավ, որ լեզվաբանական փոքրիկ շտկումներ են անհրաժեշտ, ու նախարարության գրառումը փոխվել է. հիմա արդեն հայտարարում են, որ Հայաստանում կառուցվում է տարածաշրջանի շոկոլադի ամենամեծ գործարանը։

Այսինքն՝ մի քանի ժամում ամենամեծ շոկոլադը դարձավ ամենամեծ գործարան, եթե մի քանի ժամ առաջ շոկոլադն էր մեծ, ապա հիմա գործարանն է մեծ։



Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանում կառուցվում է տարածաշրջանի շոկոլադի ամենամեծ գործարանը. 145 մլն եվրո ներդրում, 2000 նոր աշխատատեղ, 25 հեկտար տարածքի վրա գործարան»։

Նախարարն այցելել է «Վելլար գրուպ» ընկերության «նոր» կառուցվող շոկոլադի և հրուշակեղենի գործարան, նրան ուղեկցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

Ընկերության ղեկավարների ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել սարքավորումներին, արտադրական հզորություններին և տեխնոլոգիական հոսքագծերին։ Ներկայումս ծրագրի շրջանակում արդեն ներդրվել է 120 մլն եվրո, և առաջիկայում նախատեսվում է ներդնել ևս 25 մլն եվրո։

Գործարանի տարածքը կազմում է 25 հեկտար։ Երեք տարվա ընթացքում արտադրությունը հասնելու է օրական մինչև 200 տոննայի, իսկ աշխատատեղերի թիվը կհասնի մինչև 2000-ի։

Նախատեսվում է արտադրել շոկոլադե և կարամելային կոնֆետներ, սպիտակուցային և մրգային բատոններ, շոկոլադապատ թխվածքաբլիթներ և վաֆլիներ, ինչպես նաև հայկական չրեր՝ պատված բարձրորակ շոկոլադով։

«Վելլար գրուպ»-ն օգտվել է պետական օժանդակությունից՝ մաքսատուրքից ազատում և ենթակառուցվածքների ներդրում։ Բայց հետաքրքիր փաստ․ այս «նոր» գործարանն ինչ-որ կերպ արդեն բացվել էր 2023-ին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2023 թվականի օգոստոսի 18-ի ֆեյսբուքյան հաղորդագրությունից պարզ է դառնում, որ գործարանն արդեն պետք է լիներ։

2023-ի գրառման մեջ նշվում է. «Նախարար Վահան Քերոբյանը օգոստոսի 17-ին այցելել է «Wellar group LLC» ընկերության նոր կառուցվող հրուշակեղենի գործարան։




Գործարանի արտադրության տնօրեն Սերգո Իրիցյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանում, որը հագեցած է եվրոպական առաջատար ընկերություններից ներմուծված նոր սերնդի սարքավորումներով ու հոսքագծերով։ Առաջիկայում նախատեսվում է գործարանի առաջին հերթի գործարկումը։ Կստեղծվի մինչև 1500 նոր աշխատատեղ․ ընթացիկ աշխատանքներում արդեն ներգրավված են բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Գործարանն ունենալու է նաև սեփական հետազոտական լաբորատորիաներ»։

Կարծես տեքստն էլ է նույնը, պարզապես մի քանի տարբերություն կա՝ նախարարի, աշխատատեղերի թվի։ Իսկ աշխատատեղերի ստեղծո՞ւմը, ամեն 3 տարին 1 անգամ մարդկանց աշխատանքից հեռացնում և նորից ընդունում են աշխատանքի՞։

Կարծում ենք՝ նույն գործարանը կբացվի նաև 2029-ին, երևի արդեն այլ նախարարի անվամբ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան