Ներքին 6 ամիս առաջ - 11:02 21-01-2026

Պարեկները տաք հետքերով հայտնաբերել են «Իջևան» ԲԿ-ից հենակներ ու դեղորայք գողացած 36-ամյա տղամարդուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 14-ին գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայության ընթացքում Իջևան համայնքի Անկախության և Վասիլյան փողոցների խաչմերուկի մոտ նկատել են մի քաղաքացու, ով ձեռքով տեղափոխելիս է եղել ձեռքի հենակներ։ Պարեկները անմիջապես մոտեցել են և պարզել, որ նա հանդիսանում է Տավուշի մարզի բնակիչ 36-ամյա Նիկոլայ Ց․-ն, ով եղել է ակնհայտ ոչ սթափ վիճակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները նշված հանգամանքները պարզելու նպատակով դիմել են «Իջևան» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ հիվանդանոցից հենակների բացակայության հետ կապված տեղեկություն չունեն և ոչինչ ասել չեն կարող, դա կարող են ասել առավոտյան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով նույն օրը Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Նարինե Փ․-ն դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժին և հայտնել, որ ստուգվել է «Իջևան» բժշկական կենտրոնի պահեստը, որտեղ պարզվել է, որ պահեստի պատուհանները գտնվում են բաց վիճակում և այնտեղից գողացված է 11 հատ ալյումինե հենակ և մոտ 30 տուփ դեղորայք, որով հիվանդանոցին պատճառվել է մոտ 50 հազար դրամի վնաս։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Նիկոլայ Ց․-ն կազմված փաստաթղթերով ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Նարինե Փ․-ն «Իջևան» բժշկական կենտրոնի դեղատան վարիչն է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում