Արտաքին 8 ամիս առաջ - 18:39 20-01-2026

Փարիզը ԵՄ-ին կոչ է արել դիմակայել ԱՄՆ-ին, եթե ֆրանսիական գինիների համար 200% մաքսատուրք սահմանվի

Եվրամիությունը պետք է դիմակայի ԱՄՆ-ին, եթե նա 200% մաքսատուրք սահմանի ֆրանսիական գինիների համար: Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենային ինքնիշխանության նախարար Աննի Ժենևարը։

«Մենք միջոցներ ունենք դրա համար: Անհրաժեշտ է, որ եվրոպացիները պատասխանատվություն ստանձնեն», – ասել է գերատեսչության ղեկավարը։

Նա մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին Թրամփի հայտարարությունն անվանել է «շանտաժի ապշեցնող տարր»:

«200% մաքսատուրքը կնշանակի գինիներ և շամպայն արտահանելու մեր ունակության վերջը, քանի որ խոսքը վերաբերում է արտահանմանը կողմնորոշված ​​շուկային», – նշել է Ժենևարը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի