Սպորտ 6 ամիս առաջ - 10:27 20-01-2026

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Հայկական արմատներով ռուս թենիսիստ, աշխարհի 17-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում` Ավստրալիայի բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուռնում ընթացող «Australian Open»-ի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը ԱՄՆ ներկայացուցիչ Ալեքս Միշելսենն էր: Մոտ 4 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը հաղթանակի հասավ 5 սեթից հետո` 4:6, 6:4, 6:3, 5:7, 6:3 հաշվով:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 18-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից