Մամուլ 6 ամիս առաջ - 09:05 17-01-2026

Սամվել Կարապետյանին կրկին ԱԱԾ մեկուսարան ուղարկած դատավորը 30 մլն դրամով բնակարան է գնել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի էր դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել, և նրան կրկին պիտի տեղափոխեն ԱԱԾ մեկուսարան։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կալանքի փոփոխման որոշումը կայացրել է Սուրեն Խաչատրյանը։

Ինչ ճանապարհ է անցել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Սուրեն Խաչատրյանը:

Դատավորն իր կարիերան սկսել է որպես իրավախորհրդատու, ապա հարկային տեսուչ։ Լինելով բնիկ Ճամբարակից, Խաչատրյանը աշխատել է Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ, ապա 8 տարի աշխատել է որպես դատախազ և եկել է Երևան։ 2022 թվականից Սուրեն Խաչատրյանը զբաղեցնում է ներկայիս պաշտոնը։

Ինչ ունեցվածք ունի Սուրեն Խաչատրյանը․

2024 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Խաչատրյանը հայտարարագրել է 8 անշարժ գույք՝ 1 բնակարան բազմաբնակարան շենքում, 5 հողամաս, 1 հողին ամրակայված այլ անշարժ գույք, 1 ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում։

8 գույքից 7-ը գտնվում են Ճամբարակ համայնքում, իսկ բնակարանը՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում։

Դատավորը հայտարարագրել է տվյալ տարվա սկզբում առկա HYUNDAI մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2022 թվականին 6 մլն դրամով։

Խաչատրյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 72 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 5 հազար դոլար և 10 մլն դրամ, որը տարեսկզբի համեմատ նվազել է 2 մլն դրամով։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 45 մլն 151 հազար դրամ, որից 15 մլն 151 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ աշխատակազմ Դատական դեպարտամենտից, 6 հազար դրամը՝ Արդարադատության ակադեմիայից։ Եկամուտներից 29 մլն 993 հազար դրամը ստացված փոխառություն է Արդշինբանկից։

2023 թվականի հետ համեմատած 2024 թվականին դատավորի աշխատանքի վարձատրությունը նվազել է գրեթե 3 մլն դրամով։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 29 մլն 888 հազար դրամ, որը բնակարանի հիպոտեկի մայր գումարի մնացորդն է։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ դատավորը գրեթե 30 մլն դրամով 2024 թվականին ձեռք է բերել բնակարան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի