Ձյուն ու մառախուղ՝ Գորիս-Կապան ճանապարհին․ բեռնատարները չեն երթևեկում
Այսօր գիշերը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Գորիս-Կապան ճանապարհին երթևեկությունը կաթվածահար է դարձել։ Ձյան և մառախուղի պատճառով մասնավորապես բեռնատարները չեն կարողացել երթեկել և ստիպված են եղել ճանապարհի եզրին կայանել։
Նշենք, որ ավելի վաղ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել էին սպասվող առատ տեղումների և ջերմաստիճանի անկման մասին։