Ներքին 6 ամիս առաջ - 10:34 14-01-2026

Իսկ ո՞վ է ասել, որտե՞ղ է գրված, որ Գեղարդը հանրային սեփականություն է․ Վահե Բեգոյան

Վահե Բեգոյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Սուրբ Գեղարդի մասին:

Շատ կուզեի երկար բարակ գրել թե ինչ աստիճանի ՍՏՈՐ պիտի լինես`տարածելու համար Սուրբ Գեղարդն իբրև թե վաճառելու էժան խոսակցությունները, և թե ինչ աստիճանի տգետ ու տրամաբանելու ունակությունից իսպառ զուրկ պիտի լինես` դրան հավատալու համար, բայց հետո հիշեցի մի հին անկեդոտ, որ գյուղ լուր է հասնում, թե այսինչ տան հարսը հիվանդանոցում մահացել է, լաց ու շիվանով վեր են կենում գնում հիվանդանոց, դեմները դուրս է գալիս էդ հարսը` ողջ ու առողջ, հարցնում է` էս ի՞նչ է եղել, ինչի՞ եք լացում, ասում են` բալես, լուր էր հասել, թե դու մեռել ես, հիմա էս բժիշկներից ու՞մից կարանք մի հատ հաստատ ճշտենք մեռել ես թե չէ...

Կոտորվեցին գեղարդը ամեն պատեհ ու անպատեհ առիթով ցուցադրելով, գործածելով սրբազան արարողությունների ժամանակ, մեկ է` «բա ումի՞ց մի հատ ճշտենք...»

Տգետ, էժան աղմուկներ ու ի սկզբանէ անհավանական դավադրությունների հավատացողներին ինչ որ բան ապացուցելը կամ բացատրելը անհնար գործ է, նրանք ուզում են դրանց հավատալ, դա սնում է իրենց դատարկ գլուխներն ու հիվանդ հոգիները...

ԲԱՅՑ

էն, որ քննչական է կանչվել Հայր Ասողիկը «Գեղարդի վաճառքի» գործով` մի այլ կարգի ........... է:

Իսկ ո՞վ է ասել, որտե՞ղ է գրված, որ Գեղարդը հանրային սեփականություն է, կամ ՀՀ-ին պատկանող գույք, և որ ՀՀ իրավապահ մարմիններն էլ իրավասու են նման հարցերով զբաղվելու:

Ես` ինձ պատկանող առարկան, տո կուզեմ կծախեմ, կուզեմ կնվիրեմ, կուզեմ` ինչպես մարգարեն Ուխտի Տապանակը, էնպես կպահեմ` հավիտյան չեք գտնի, որովհետև արժան չեք էդ սրբությանը:

Դուք ո՞վ եք, որ ներկայանաք իբրև թե Հայ Առաքելական եկեղեցու գույքով ավելի հետաքրքրված ու ավելի նախանձախնդիր, քան հայ հոգևորականությունը հերիք չի, մի հատ էլ հլը քննություն անցկացնեք, թե Հայ Եկեղեղին իր գույքն ինչպես է տնօրինում: Տո ոնց ուզում` էնպես էլ տնօրինում է:

Բա քննեք «ոնց ուզում նենց էլ բանակցում ենք»-ով ինչպես ու ով թուրքին վաճառվեցի իրեն չպատկանող հարյուր հազարավորների պատկանող ամձմական գույքն ու սրբություններն Արցախում, սրբերի մասունքներով տաճարները, դա էլ հո անքննարկելի փաստ է:

Էդ շահարկվող ու ձեր պիղծ բերաններում ծամծմվող Գեղարդի Սուրբ զորությունը սասանի ձեզ ու ձեր տեսակը, որ բնաջնջվեք երկրի երեսից ու էս ազգը մաքրվի ձեր տեսակից»:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան