Ուղիղ եթեր
Արտաքին 7 ամիս առաջ - 21:24 13-01-2026

Թուրքիայում մի շարք գյուղեր պատվել են ձյան 3-մետրանոց շերտով

Թուրքիայի Սիվաս նահանգի Ալթընյայլա շրջանում ձմեռը երբևէ նման ձևով չի եղել․ առատ ձյան տեղումների և ձնաբուքի հետևանքով շրջանը մինչև 3 մետր բարձրությամբ ձյան հաստ շերտով է պատվել։

Մի շարք գյուղերի ճանապարհներ փակվել են, իսկ գյուղացիները դժվարություններ են ունեցել իրենց առօրյա գործունեության մեջ։

Մասնավորապես, Դելիիլյաս բնակավայրում առատ ձյան հետևանքով չեն կարողանում իրականացնել եղջերավոր անասունների փոխադրումը: Շրջանի Բաշյորեն թաղամասի բնակչներից Բիլալ Էրդողանն էլ, պատմելով եղանակային պայմանների մասին, ձեռքը պարզել է իր ձյան շերտի ուղղությամբ և ասել. «Սա Ալյասկան չէ, այլ Բաշoրենը»:

Ermenihaber

Ամենից շատ դիտված