Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 16:57 13-01-2026

Առաջարկում եմ, որ Պետրոս Ղազարյանը նաև հարցազրույցի հրավիրի ինձ․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրառում է կատարել․

«Հանրային հեռուստաընկերությունը հետևողականորեն չի լուսաբանում Արշակ սրբազանի հետ կապված այս կողմի որևէ ասելիք։ Սկսած սրբազանի ասուլիսից մինչև իմ, որպես պաշտպանի, բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ։ Օրինակ՝ որևէ եղանակով այդպես էլ չանդրադարձավ իմ կողմից բարձրացված այն խնդրին, որ տարբեր իշխանական անձանց կողմից բարձրաայնվող փորձաքննությունը նախ չի համապատասխանում փորձաքննության ընդունված կանոններին և փորձագետին չի տրվել գլխավոր հարցը, ինչն էլ իր հերթին, իմ համոզմամբ, հաստատում է, որ Սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունն ամբողջությամբ կեղծ է ու այդ մասին հրաշալի գիտի քննչական կոմիտեն։

Ավելին, օրինակ՝ Պետրոս Ղազարյանն արդեն երրորդ կամ չորրորդ անգամ հարցազրույցի է հրավիրում Գևորգ սրբազանին, որն իր բոլոր հարցազրույցներում Արշակ սրբազանի հասցեին հնչեցնում է բանսարկություններ, իսկ որոշ դեպքերում՝ դիտավորյալ ստեր։

Նկատի ունենալով այս ամենը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է լինի հանրային, և ոչ թե իշխանական, ապա առաջարկում եմ, որ Պետրոս Ղազարյանը նաև հարցազրույցի հրավիրի ինձ, որպես մյուս կողմի ամենաօրինական ներկայացուցիչ։

Մինչ այս պահը Հանրային հեռուստաընկերությամբ Արշակ սրբազանի առնչությամբ քրեական վարույթների մասին հանրությանը տրվել է բացառապես իշխանահաճո տեղեկություններ, որոնք եղել են կամ սուտ կամ անտեղյակության հետևանք։ Գտնում եմ, որ հանրությունն իրավունք ունի իրեն հետաքրքրող հարեցրի առնչությամբ ստանալու ամբողջական և բազմակողմանի տեղեկություններ, իսկ Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է ապահովել դրա հնարավորությունը»։

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
19:28 Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ
16:19 Փաշինյանը շեղում է հանրության ուշադրությունը, մինչդեռ Հայաստանի չլուծված հարցերը մի օր մեծ ականների նման պայթելու են
11:19 Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին