Հունվարի 4-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հին Երևանցու փողոցի 2 հասցեում վիճաբանության ժամանակ այլ անձանց կողմից դանակահարվելու հետևանքով շտապօգնության խումբը 2 անաչափահասի Է տեղափոխել «Ուիգմոր կլինիկ» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Ավելին՝
սկզբնաղբյուր կայքում: