Ներքին 7 ամիս առաջ - 21:30 10-01-2026

35 տարի անց Մալաթիայի շուկայի հետնամասում առևտուրն արգելվել է

Մալաթիայի մրգի շուկայում տարիներ շարունակ վաճառողներից շատերը վճարել են՝ շուկայի դրսի հատվածում կանգնելու համար։

Անձը, ով հավաքում է վաճառողներից գումարները, դրսում կանգնողներից ևս վերցրել է 2000 դրամ։ Սակայն վերջին օրերին քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են 100 հազար դրամով տուգանել վաճառողներին՝ դրսում առևտուր անելու համար։

Վաճառողներից մեկն Oragir.News-ին ասում է, որ չգիտեր, թե այդ հատվածը վաճառքի համար թույլատրելի չէ, քանի որ միշտ վճարել է գումարը և իրեն երբեք չեն տեղեկացրել, որ տարածքը շուկային չի պատկանում։ «Մենք վճարում ենք գումար՝ իմանալով, որ օրինական աշխատում ենք, բայց հետո քաղաքապետարանը գալիս է ու տուգանում է մեզ»,- նշում է նա։

Տարածքը շուկայի՞նն է, թե՞ ոչ՝ պարզ չէ, իսկ կարգավորումները Երևանի քաղաքապետարանը պետք է նախապես կատարի շուկայի ղեկավարության հետ ու տեղեկացնի վաճառողներին։

Մինչ կարգավորումները կպարզվեն, վաճառողները շարունակում են սպասել քաղաքապետարանի պարզաբանմանը, թե ինչպես և որտեղ կարող են աշխատել շուկայի դրսի հատվածում՝ առանց տուգանվելու։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում