Ներքին Միտք 6 ամիս առաջ - 21:13 08-01-2026

Փաշինյանի «բացատրությամբ» ստացվում է, որ Քոչարյանի նախագահության ընթացքում թիվ 1 պետհամարանիշը «ասոցացվում» էր Սերժ Սարգսյանի հետ. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում անդրադարձել է Փաշինյանին թիվ մեկ պետհամարանիշը տրամադրելու որոշմանը և վարչապետի կողմից դրա պատճառաբանությանը՝ այն համարելով առնվազն ծիծաղելի, քանի որ դեռևս Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նախագահական ծառայական մեքենայի պետհամարանիշը եղել է ՍՍ տառերով:

Ստորև ներկայացնում ենք քաղաքագետի գրառումը.

Եթե չի դավաճանում հիշողությունս, առնվազն Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին նախագահական ծառայական մեքենայի պետհամարանիշը եղել է ՍՍ տառերով: Նիկոլ Փաշինյանի «բացատրությամբ» ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում թիվ մեկ պետհամարանիշը «ասոցացվում» էր Սերժ Սարգսյանի անվան եւ ազգանվան տառերի հետ:

Սա արտացոլում է ծիծաղելիությունը այն «բացատրության», որ ներկայացվում է, թե ինչու են որոշել փոխել վարչապետի ծառայական մեքենայի համարանիշը եւ այն կլինի առանց տառերի, միայն թիվ՝ 1, եւ եռագույն դրոշ:

Հարց այն չէ, թե ինչ համարանիշ է լինելու վարչապետի մեքենայի վրա: Հարցն այն է, թե ինչ «մտածողություն» է այդ հարցին անդրադառնալու հիմքում, եւ՝ ինչպես անդրադառնալու հիմքում: Այսինքն, մարդիկ նստել ու մտածել են, թե ինչ որ մեկը կմտածի, որ ՍՍ-ն Սերժ Սարգսյան է, հետեւաբար պետք է փոխել, որ այդպես մտածող չլինի:

Սա է ամբողջը, որն ի ցույց է դնում, թե մտածողության ինչ նշաձողերով է ներկայումս ամրակցված պետական կառավարման համակարգը:

Իսկ սա արդեն բոլորովին մեքենայի համարանիշի մասին չէ, համարանիշի հարց չէ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից