Ուղիղ եթեր
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 19:35 08-01-2026

Քանի որ հետևում ենք ոչ թե Սահմանադրությանը, այլ սիրելի առաջնորդի հավեսին, ապա թիվ 1 պետհամարանիշը կտրվի բացառապես նրան, այլ ոչ նախագահին

Լրագրող Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր կայացված որոշմանը, ըստ որի՝ Փաշինյանին կտրվի թիվ 1 պետհամարանիշը. ըստ լրագրողի՝ սա հակասում է Սահմանադրությանը, քանի որ ՀՀ թիվ մեկ պաշտոնյան նախագահն է:

Ստորև տեղադրում ենք Կարապետյանի գրառումը.

Փաշինյանն ասում է՝ մինչեւ օրս վարչապետին սպասարկող մեքենաների համարանիշների UU սերիան ժամանակին ընտրվել է՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի անվանատառերը։ Շատ լավ, ընդունենք, թե էդպես է ու շնորհավորենք «նոր» իշխանությանը՝ կառավարման 8-րդ տարվա ավարտին էդ թյուրիմացությունը նկատելու եւ շտկելու համար։

Հիմա․ վարչապետի համար ընտրել են դրոշի պատկերն ու 1 թիվը, Փաշինյանի խոսքով՝ հաշվի առնելով որոշակի սիմվոլիկա ու պետական արարողակարգ։ Էդ դեպքում, թիվ 1 պետհամարանիշը պետք է տրվեր պետության գլխին, որը Սահմանադրությամբ Հանրապետության նախագահն է։ Ընդ որում, նախագահը նաեւ թիվ 1 պաշտոնյան է՝ ըստ Արարողակարգի մասին ՀՀ օրենքի (հոդված 10):

Բայց քանի որ մենք հետեւում ենք ոչ թե Սահմանադրությունն ու օրենքներին, այլ քաղաքական նպատակահարմարությանն ու Սիրելի Առաջնորդի հավեսին, ապա թիվ 1 պետհամարանիշը կտրվի Նրան, միայն Նրան եւ բացառապես Նրան։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին