Ներքին 7 ամիս առաջ - 15:57 08-01-2026

Ռուբիոն Դանիայի իշխանությունների հետ կքննարկի Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաջորդ շաբաթ կհանդիպի Դանիայի իշխանությունների հետ՝ քննարկելու Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը: Ռազմական ճանապարհով Գրենլանդիային տիրանալու վերաբերյալ հարցին Ռուբիոն պատասխանել է, որ ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնալիքի դեպքում ցանկացած նախագահն իր տրամադրության տակ ունի այդ սպառնալիքը ռազմական միջոցներով հասցեագրելու տարբերակը:

Նա միևնույն ժամանակ հույս է հայտնել հարցը լուծել այլ ճանապարհով: Ավելի վաղ Ռուբիոյի հետ հանդիպման խնդրանքով պետքարտուղարություն էին դիմել Դանիայի և Գրենլանդիայի կառավարությունները:

Իր հերթին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Գրենլանդիան կարևոր է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ամբողջ աշխարհի անվտանգության համար: Նրա խոսքով՝ հակահրթիռային պաշտպանության ամբողջ ենթակառուցվածքները մասամբ կախված են Գրենլանդիայից, իսկ Դանիան ու Եվրոպան բավարար չափով չեն երաշխավորում կղզու անվտանգությունը:

Հարցին, թե ամերիկյան վարչակազմը որքան հեռու է պատրաստ գնալ կղզու հետ կապված իր նպատակներին հասնելու համար, Վենսը պատասխանել է՝ այնքան հեռու, որքան անհրաժեշտ է:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում