Վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող ծառայողական մեքենայի համարանիշերը կփոխվեն. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Ներկայում Փաշինյանին սպասարկող մեքենայի համարանիշը բաղկացած է ՀՀ եռագույնից և «001 ՍՍ» հինգ նշաններից։ Ներքին գործերի նախարարությունն ուսումնասիրել է Շվեդիայի և Իսլանդիայի փորձը, եզրակացրել, որ «պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկող տրանսպորտային միջոցների դեպքում շատ հաճախ գործում է ստանդարտից հստակ տարբերվող կանոն»։ Նոր փոփոխությամբ համարանիշը բաղկացած կլինի եռագույնից և «1» թվից։
Ըստ որոշման հիմնավորման՝ փոփոխության նպատակն է վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշը համապատասխանեցնել միջազգային արդի միտումներին։